Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է ընտրություններում եւ դարձել Հարավային Ուելսի նահանգի վարչապետը

Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում․․․
gledis-berejikyan

Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է Ավստրալիայի բոլոր նահանգների մասշտաբով:
Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը:

«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:

Նշենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը 2017 թվականից զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին:

*

*