Հայազգի Գլադիս Բերեջիկլյանը՝ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ

«Ազատական» կուսակցությունը ներկայացնող Բերեջիկլյանն առաջին կին վարչապետն է բոլոր նահանգների մասշտաբով:

Հայազգի Գլադիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ: Այս պաշտոնում նա փոխարինում է Մայք Բերդին:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ, «Ազատական» կուսակցությունը ներկայացնող Բերեջիկլյանն առաջին կին վարչապետն է բոլոր նահանգների մասշտաբով: 46-ամյա կինն իր առաջին ելույթում խոստացել է լինել ղեկավար բոլորի համար:

Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաեւ իր հայկական արմատներին: Բերեջիկլյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար, իսկ մինչ վարչապետ նշանակվելը` նահանգի գլխավոր գանձապետը:

Ի դեպ նա 2013 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ միասին այցելել է Արցախ, որից հետո հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Հավանական է Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի ունենա հունվարի 23-ի երեկոյան` Կառավարության տանը կայանալիք միջոցառմանը:

*

*