«Հայաստանը պետք է լավ լինի, Գերմանիայում մենք մեր խնդիրները կլուծենք»

Գերմանիայի Հայ գործարարների միությունը 15 տարվա պատմություն ունի
murad-aqyuz

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը վստահ է՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող հայերը ինչ-որ պարտավորություն ունեն Հայաստանի հանդեպ: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում նա նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Հայ գործարարների միությունը 15 տարվա  պատմություն ունի, մեր նպատակն է այնտեղ աջակցել հայ գործընկերներին: Առաջին տարիներին դժվար էր Գերմանիայում որեւէ բան հիմնելը, սակայն կարողացանք տարեցտարի գործերն առաջ տանել: Պետք է նշեմ սակայն, որ մեր արած գործը, ծրագրերը Հայաստանի մեջ են, ինչպես օրինակ՝ Տավուշում  դպրոց բացեցինք, վերջերս վերանորոգեցինք պոլիկլինիկա Երեւանում, ուսանողներին օգնում ենք վճարների հարցում, նաեւ հիվանդ երեխաներին ենք աջակցում: Այսինքն, որտեղ պետք է օգնություն, մենք այնտեղ ենք: Իհարկե, Գերմանիայում կան դժվարություններ, սակայն մեր հիմնական խնդիրը Հայաստանն է: Հայաստանը պետք է լավ լինի, Գերմանիայում մենք մեր խնդիրները կլուծենք»,-ասաց նա:

Մուրադ Աքյուզը նշեց, որ հույս ունի՝ մարդիկ կվերադառնան իրենց հայրենիք, սակայն իր մասին նշեց. «Երկար տարիներ է՝ Գերմանիայում եմ ապրում: Որ ես գամ Հայաստան, այստեղ շատ օգուտներ չեմ կարողանա տալ, Գերմանիայից ավելի շատ եմ օգնում»:

*

*