Գերմանիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել եւ երթով շարժվել դեպի Բունդեսթագ

«Ալիեւ՝ մարդասպան», «Խաղաղություն Ղարաբաղում», «Գերմանիա արթնացիր» ցուցապաստառներով նրանք կոչ են արել...

Գերմանիայի արտգործնախարարության շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները երեկ բողոքի ակցիա են անցկացրել:

«Ալիեւ՝ մարդասպան», «Խաղաղություն Ղարաբաղում», «Գերմանիա արթնացիր» ցուցապաստառներով նրանք կոչ են արել քաղաքակիրթ աշխարհին եւ հատկապես Գերմանիային համարժեք արձագանքել եւ սաստել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

Ցույցի մասնակիրցները, որոնք հավաքվել են տարբեր քաղաքներից, թռուցիկներ են բաժանել անցորդներին, նաեւ նամակ պատրաստել Գերմանիայի արտգործնախարարին:

Ակցիայից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Գերմանիայի Բունդեսթագ:

*

*