Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն այցելել էին Երուսաղեմ
garegin-b,-avstraliaciner

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի:

Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն այցելել են Երուսաղեմ և այժմ մինչև վերադառնալը ցանկանում են նաև հաղորդակցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբությանն ու զորությանը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը: Այցից իրենց տպավորությունները ներկայացրին նաև ուխտավորները:

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հայորդիներին, անդրադարձ կատարեց տարեսկզբին Ավստրալիա կատարած իր հովվապետական այցին` փաստելով հայ համայնքի հայաշունչ և եկեղեցասեր կյանքի մասին:

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում և դրան միտված բազմապիսի ծրագրերի իրականացումը:

*

*