Հայաստանում ֆրանսիական համալսարանը նախապատրաստական դասընթացներ կանցկացնի Ջավախքում

Դասընթացները հնարավորություն են տալու Ջավախքի դպրոցների աշակերտներին պատրաստվել համալսարանի ընդունելության քննություններին:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել: Այն վերաբերում է Ախալքալակում ֆրանսիական համալսարանի նախապատրաստական դասընթացների ներդրմանը: 10-ամսյա դասընթացները հնարավորություն են տալու Ջավախքի դպրոցների աշակերտներին եւ բոլոր ցանկացողներին պատրաստվել համալսարանի ընդունելության քննություններին:

Առաջին տարում դասընթացներին կմասնակցի 5 աշակերտ: Ֆրանսիական համալսարանի ռեկտորն ասել է, որ իրենք մեծ հոսք չեն ակնկալում. այլ հավակնություններ չունեն, քան 15 լավ ուսանող պատրաստելը:

«Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելը դժվար է, պետք է մրցույթ անցնել: Դրա համար ունենք նախապատրաստական դասընթացներ, որոնք օգնում են դիմորդներին ավելի լավ պատրաստվել ընդունելության քննություններին: Որպեսզի աշխարհագրական առումով մոտ լինենք դիմորդներին եւ նրանց ընտանիքներին, մեր գործընկերների հետ որոշեցինք այդպիսի դասընթաներ կազմեկրպել Վրաստանում»,- ասել է համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:

Ֆրանսիական համալասրանը մոտ 50 տոկոսով զեղչել է դասընթացների վարձավճարը ու նաեւ պայմանավորվածություն կա, որ համալսարանում ջավախահայ ուսանողները վրացերեն են սովորելու, որ ավարտելուց հետո վերադառնան հայրենիք՝ որպես եվրոպական կրթությամբ ու նաեւ վրացերենի լավ իմացությամբ մասնագետներ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն ասել է, որ սա Ջավախքում հայապահպանությանն ուղղված ծրագրերից մեկն է:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը փորձելու է նաեւ կրթաթոշակային ծրագիր ստեղծել այդ սաների համար, եւ այստեղ մենք կունենանք որոշակի պայմանավորվածություն ուսանողների հետ, որ եթե մենք հոգում ենք նրանց ուսանելու ծախսերը՝ նրենք պետք է որոշակի ժամանակով վերադառնան եւ աշխատեն Ջավախքում»,- նշել է Աշոտ Հակոբյանը:

*

*