Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջեւ ապրիլի 9-ին ցույց կլինի

Այս մասին ասված է «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի» տարածած հայտարարությունում:
adrbejan-despanatun-fransia-cuyc-hayer

Հայկական կազմակերպություններն ապրիլի 9-ին ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջեւ: Այս մասին ասված է «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի» տարածած հայտարարությունում:

Այնտեղ, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանը ցույց է տալիս, որ բացարձակապես շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Ադրբեջանը պատերազմ է ուզում, իսկ Ղարաբաղի հայերը՝ խաղաղություն: Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հասկանան. Ղարաբաղի հայերը երբեք չեն ապրի նրանց ղեկավարության ներքո:

Բաքուն պետք է վերջապես հասկանա, որ առանց խաղաղ բանակցությունների որեւէ լուծում հնարավոր չէ: Ժամանակ է, որպեսզի միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, Ադրբեջանին հարկադրի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք նաեւ կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանին պահել հրադադարի մասին համաձայնագրի սահմաններում, վերսկսել բանակցային գործընթացը՝ նոր գագաթաժողով կազմակերպելով Փարիզում, անել հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի բանակի հանցագործություններից Ղարաբաղի հայ բնակչությանը պաշտպանելու համար»:

*

*