Ֆրանսիայում հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա

Մեծ վնաս է կրել եկեղեցու մուտքի հատվածը:
ekegheci-hardzakum

Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ապրիլի 2-ին իրականացված հարձակումը երրորդ միջադեպն է վերջին 12 ամսվա ընթացքում:

Կրակն արթնացրել է Հայր Ժիլբերտ Լեոնյանին և նրա կնոջը, ովքեր բնակվում են շենքի առաջին հարկում: Թեպետ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն Լեոնյանը, ով եկեղեցու քահանա է դարձել 18 ամիս առաջ և առաջնորդում է շուրջ 30 հավատացյալից բաղկացած միաբանությունը, պատմել է, թե ինչպես են սարսափահար եղել կրակը տեսնելով: Մեծ վնաս է կրել եկեղեցու մուտքի հատվածը:

Այս միջադեպից ութ օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ճակատային հատվածի ուղղությամբ:

Ալֆորվիլլի քաղաքապետը դատապարտել էր կատարվածը` համերաշխություն հայտնելով եկեղեցու միաբանության հետ:

 

*

*