Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը

Երկու կողմերը ներկվել են վիրավորական գրություններով:
hushardzan

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում է Le Dauphine-ը, հուշարձանի երկու կողմերը ներկվել են վիրավորական գրություններով:

Վիենի հայկական ասոցիացիաների միությունը խստորեն դատապարտել է այդ քայլը և որոշել այդ առնչությամբ բողոք ներկայացնել իշխանություններին: «Հայերի սրտում չկա ո՛չ ատելություն, ո՛չ վրեժխնդրության ցանկություն, սակայն ոչ ոք և ոչինչ չի կարող դադարեցնել նրանց պայքարը օրենքի, արդարության և ճշմարտության համար»,- ասված է հայկական միության հայտարարության մեջ:

«Պղծելով այս հուշարձանը` պղծվում է ոչ միայն 1915թ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև բազմաթիվ հայերի, ովքեր մահացել են Ֆրանսիայի համար երկու աշխարհամարտերի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ:

*

*