Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել

«Ստո´պ Ալիեւ» կարգախոսի ներքո երիտասարդներն Արցախի եւ Հայասատանի հանրապետության դրոշներով...

Փարիզում բազմամարդ հանրահավաք է կայացել։ Դաշնակցության «Նոր սերունդ» երիտասարդական միության հարյուրավոր անդամներ դուրս են եկել փողոց, Ֆրանիսայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Ադրբեջանի մարդատյաց քաղաքականության ու Լեռնային Ղարաբաղի նկատմամաբ ագրեսիայի դեմ։

«Ստո´պ Ալիեւ» ընդհանուր կարգախոսի ներքո երիտասարդներն Արցախի եւ Հայասատանի հանրապետության դրոշներով, Բաքվի քաղաքականությունը դատապարտող պաստառներով, վանկարկումներով, հիշեցրել են համահայկական միասնության եւ Արցախին զորակցելու մասին։

Կազմակերպիչները ցույցի մասնակից երիտասարդների անունից հայտարարել են, որ Ֆրանսիայում բնակվող երիտասարդները պատրաստակամ են վերադառնալ հայրենիք եւ առաջնագծում պաշտպանել մեր պատմական հողերը:

*

*