Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է France 24-ի եթերում բանավիճել ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ

Ծրագրում նախատեսվում էր Ղարաբաղյան վերջին զարգացումների շուրջ բանավեճ կազմակերպել...
france-24-banavech-hyd--adrbejan-despan-murad-papazyan (1)

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է այսօր մասնակցել France 24 հեռուստակայանով «Դեբատ» հաղորդման հեռուստաբանավեճին։

Հեռուստակայանը նախապես արդեն հայտարարել էր, որ 20 րոպե տեւողությամբ ծրագրում նախատեսում էր Ղարաբաղյան վերջին զարգացումների շուրջ բանավեճ կազմակերպել դեսպանի եւ Դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանի միջեւ։ Այդ մասին նաեւ հայտարարություն էր եղել։ Սակայն հաղորման մեկնարկից մի քանի ժամ առաջ Մուրադ Փափազյանին հեռուստակայանից տեղեկացրել են, որ դեսպանը հրաժարվել է այդ ձեւաչափով հաղորմանը մասնակցել։

«Այս վերաբերմունքով նա ցույց է տալիս իր մտավոր անպատրաստվածությունը։ Մերժելով մասնակցել այս բանավեճին, ադրբեջանցի դեսպանը ցույց է տալիս, որ նա վախենում է ժողովրդավարական ձեւաչափով բանավեճի մասնակցել։

Դատապարտում եմ այս վախկոտ քաղաքակնությունն այն պահին, երբ Ադրբեջանի բանակը շարունակում է խախտել ապրիլի 5-ին հայտարարված հրադադարը»,- ասված է Դաշնակցույթան Բյուորոյի անդամ Մուրադ Փափազյանի գրավոր հայտարարության մեջ։

France 24 հեռուստակայանն այդ երկրի խոշորագույն ընկերություններից մեկն է, որը հեռարձակվում է երեք՝ ֆրանսերեն, արաբերեն եւ անգլերեն լեզուներով ու ունի 225 միլիոն հեռուստադիտող ողջ աշխարհում։ Այն համարվում է Ֆրանսիայի խոշորագույն միջազգային հեռուստակայանը։

*

*