Եզդիների ցեղասպանության հիշատակին նվիրված մոմավառություն՝ Սպիտակ տան առջեւ

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամներն ու համակիրները։
spitak-tun-momavarutyun-eddiner-hambaryan

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամներն ու համակիրները մասնակցել են օգոստոսի 3-ի գիշերը Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջե, եզդիների ցեղասպանության հիշատակին նվիրված մոմավառության ու ոգեկոչման միջոցառմանը, տեղեկացնում է asbarez-ը։

Միջոցառումը կազմակերպել էին «Ազատ եզդիներ» կազմակերպությունը եւ Ամերիկյան եզդիական կենտրոնը՝  Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներում, մասնավորապես Շանգալ բնակավայրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակման 3-րդ տարելիցի առիթով։ Ահաբեկիչների զոհ էր դարձել շուր 12 հազար եզդի, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, հազարավոր կանայք առեւանգվել եւ սեռական ստրկության էին ուղարկվել։

Տեղեկացնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2016-ին «ցեղասպանություն» էր որակել քրիստոնյաների, եզդիների եւ կրոնական այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» գործած ոճիրները։

Նշենք նաեւ, որ 2014-ի հարձակումից հետո մոտավորապես 50 եզդի ընտանիք ապաստան էր գտել Հայաստանում, ուր բնակվում են ավելի քան 40 հազար եզդիներ։

 

*

*