Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Էրդողանին եւ Թուրքիայի կառավարությանը

Հայտարարություն տարածած հանձնախումբը դատապարտել է կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալությունը:
HYD-evropayi-hay-dat-haytararutyun

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը համերաշխություն է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:

Հայտարարություն տարածած հանձնախումբը դատապարտել է կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալությունը:

«Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը՝ ԺԴԿ-ի համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեթդաղի, ինչպես նաև 9 պատգամավորների ապօրինի ձերբակալության համար»,- նշվել է հայտարարության մեջ:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նույնպես արձագանքել էր միջադեպին՝ կոչ անելով իրենց հետևորդներին այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները