Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Նախարարը հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։
Nalbandyan

Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։

Զրուցակիցներն անդրադարձան համահայկական օրակարգի մի շարք հարցերի։

*

*