Դոնալդ Թրամփը շնորհավորել է Դենի Թարխանյանին

Կոնգրեսի նախնական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
donald-tramp-danny-tarkanian-kongres

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Դենի Թարխանյանին: Թվիթերյան իր էջում Թրամփը շնորհավորել է նրան` ուրախություն հայտնելով Կոնգրեսի նախնական ընտրություններում նրա տարած հաղթանակի կապակցությամբ:

Ի պատասխան Թարխանյանը շնորհակալություն է հայտնել ու նշել՝ քրտնաջան աշխատում են հաղթանակի հասնելու համար:

Դ. Թարխանյանն առաջադրված է Կոնգրեսի ընտրություններում Նևադա նահանգից: Նա  բասկետբոլի հայտնի  մարզիչ Ջերի Թարխանյանի որդին  է, Հանրապետական կուսակցության անդամ:

*

*