Դինքի սպանության համար մեղադրվողներից 2-ին ստորագրությամբ ազատ են արձակել

Զենիթը պնդել է, որ սպանության կազմակերպման մասին տեղեկությունները հայտնել է համապատասխան մարմիններին...
hrant-dinq-mardaspan-azat-ardzakel

«Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության՝ երեքշաբթի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում կայացած նիստի ընթացքում որոշվել է ստորագրությամբ ազատ արձակել կալանքի տակ գտնվող 2 ամբաստանյալի՝ ոստիկաններ Մուհիթթին Զենիթին եւ Օզքան Մումջուին:

«Ակոս»-ի փոխանցմամբ՝  Զենիթը պնդել է, որ սպանության կազմակերպման մասին տեղեկությունները հայտնել է համապատասխան մարմիններին, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվել:

Դինքի սպանության մեջ պետական պաշտոնյաների մեղսակցության գործով հետաքննության շրջանակում 34 ներկա ու նախկին պաշտոնյաների դեմ մեղադրանքներ էին առաջադրվել:

Դատավարության հաջորդ նիստը մայիսի 24-26-ին է տեղի ունենալու:

*

*