Հրապարակվել են Դիարբեքիրի ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները

Գաղտնի լուսանկարներն արվել են հուլիսին եկեղեցու ներսում:
diarbeqir

Թուրք-քրդական վերջին բախումների ընթացքում ավերվածությունների ենթարկված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարներն է հրապարակել The ArmenianWeekly-ն: Գաղտնի լուսանկարներն արվել են հուլիսին եկեղեցու ներսում:

Ավերածությունից հետո եկեղեցին պետականացվել էր: Թեեւ տեղի հայ համայնքի ջանքերով հաջողվել է կանխել եկեղեցու ամբողջական ավերումն ու այն վերադարձնել Սուրբ Կիրակոս հայկական հիմնադրամին, այնուամենայնիվ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու տարածք մուտք գործելը մինչ օրս խոչընդոտվում է տեղի իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ եկեղեցին նախկինում վերակառուցվել էր «Սուրբ Կիրակոս» հայկական հիմնադրամի ջանքերով եւ տեղի քրդական իշխանությունների աջակցությամբ: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում, ինչպես երեւում է լուսանկարներից, այն մեծապես ավերվել է:

diarbeqir1

*

*