Հայազգի Կազարյանն առաջադրվել է Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում

Նա առաջադրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժման կողմից։
daniel-kazaryan-makron
Դանիել Կազարյան եւ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! («Հառաջ») շարժումը երկրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Ռոնի նահանգի 13-րդ շրջանում առաջադրել է հայազգի Դանիել Կազարյանի թեկնածությունը:  Կազարյանին սատարելու մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Իմ ընկեր Դանիել Կազարյանի հետ եմ: Շատ հպարտ և ուրախ կլինեմ, եթե նա ընտրվի Ազգային ժողովի պատգամավոր»,- գրել է Փափազյանը:

Դանիել Կազարյանը 52 տարեկան է և միայն վերջերս է սկսել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ նա զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Կազարյանը նաև «Հայկական հիշողության» ազգային կենտրոնի նախագահն է:

Նա հայտարարել է, որ ցանկանում է մտնել քաղաքականության մեջ և աջակցել En Marche! շարժմանը՝ Ֆրանսիայում ազգայնականության դեմ պայքարելու նպատակով: Կազարյանը, մասնավորապես, շեշտել է, որ իր հիմնական նպատակը Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատի» դեմ պայքարն է:

Կազարյանը հիմնական մրցակիցը 13-րդ ընտրական շրջանում լինելու է ներկայիս պատգամավոր Ֆիլիպ Մյորնիեն:

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ-ի հունիսի 11-ին և 18-ին:

*

*