Դամասկոսում հրթիռակոծությունից զոհվել է 1, վիրավորվել՝ 2 հայ

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
damaskos-rmbakocutyun2

Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 հայ` քույր և եղբայր Լորիս ու Հակոբ  Դեմիրճյանները: Այս մասին տեղեկացնում է «Գանձասարը»։

Նշենք, որ զինված խմբավորումները կրկին խախտել են Արևելյան Գուտայի գոտում ապառազմականացման մասին համաձայնագիրը և վերջին 2 օրերի ընթացքում գնդակոծության են ենթարկում Դամասկոսի Ամին, Տոելաա և Բաբ Թումա թաղամասերը:

*

*