Պետո Դեմիրճյան. «Օսմանյան Կայսրության` այն օրերի դաշնակիցն ընդունեց բանաձեւը»

Սա պատմական իրադարձություն է, պատմական օր է, որովհետև գիտենք, թե Գերմանիան ինչ կարևոր երկիր է Եվրոպայում։
Peto-Demirjyan

Սա պատմական իրադարձություն է, պատմական օր է, որովհետև գիտենք, թե Գերմանիան ինչ կարևոր երկիր է Եվրոպայում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` խոսելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասին: Ըստ նրա` սա շատ կարևոր  իրադարձություն պետք է ընկալենք` նաև Գերմանիայի անցյալը նկատի ունենալով:

«Գերմանիան այսքան տարի չէր գնում այս ամենին դեմ հանդիման, Գերմանիան, որը Օսմանյան Կայսրության` այն օրերի դաշնակիցն էր: Ուզում եմ ընդգծել, որ գերմանացի երեսփոխաններից մեկը մի շատ կարևոր բան ասաց` ընդգծելով, որ պետք է հարց տան` ինչո՞ւ ենք 101 տարի հետո այս բանաձևը որդեգրում»,- ասաց Դեմիրճյանը:

Բունդեսթագի որոշման ազդեցության մասին խոսելով` նա ընդգծեց. «Բանաձևի մեջ կոչ  է արվում, որ գերմանական դասագրքերում պետք է անպայման ներառվի Հայոց ցեղասպանության փաստը: Գիտենք, թե ինչքան թուրք է ապրում Գերմանիայում: Սա շատ կարևոր է: Նկատի ունենալով Գերմանիայի անցյալը` այդ երկիրը կարող է միջնորդել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և իր անցյալի, պատմության հետ առերեսվի»:

Դեմիրճյանը հավելեց, որ Գերմանիայի նախագահն անցյալ տարի խոսել է Ցեղասպանության մասին և ասել է, որ դա իրականություն է, ու  Գերմանիան պետք է ճանաչի այն:

Դեմիրճյանի բնորոշմամբ`Բունդեսթագի այս քայլին նպաստեց ոչ միայն Գերմանիայի նախագահի խոսքը և գերմանական քաղաքական խմբակցությունների դիրքորոշումը, որ չի կարելի նման  բանաձևը չընդունել:

«Սա կարևոր նախադրյալ է, որովհետև եթե Եվրոպայի ամենամեծ երկիրը ճանաչեց, մյուս երկրները, բնականաբար, ավելի հեշտ պետք է ընդունեն»,- եզրափակեց նա:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները