Բուլղարիայում օծվեց հայկական եկեղեցի

Oծվեցին եկեղեցու 16 սյուները և մկրտության Սուրբ ավազանը։
bulgharia-haykakan-ekegheci

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնեց Բուլղարիայի Յամբոլ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց եկեղեցու օծման և բացման  արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից, սեպտեմբերի 24-ին հընթացս Սուրբ Պատարագի օծվեցին եկեղեցու 16 սյուները և մկրտության Սուրբ ավազանը։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2008 թվականին՝ թեմի լուսահոգի առաջնորդ Տ․Տիրայր արք․Մարտիկյանի ձեռամբ։ Հայկական եկեղեցաշինական ավանդույթներով կառուցված եկեղեցու ճարտարապետներն են Ժիրայր և Ալվարդ Պատվականները։

Աղոթատունը, որտեղ կարող է տեղավորվել շուրջ հարյուր մարդ, կառուցվել  է Սոնյա  Արշավիրի բարերարությամբ։

Եկեղեցու օծման  հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տ․Տաթև եպս․Հակոբյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հայ համայնքի անդամներ, այլ քաղաքներից ժամանած հյուրեր։

*

*