Բրազիլական համալսարանի հայ ռեկտորն անցել է պարտականությունների կատարմանը

Սան Պաուլոյի համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին։
brazilia-hay-rektor-hakobyan

Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) հունվարի 29-ին տեղի ունեցավ Սան Պաուլոյի համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Համալսարանի կանոնադրության համաձայն՝ Վահան Հակոբյանը պաշտոնավարելու է մինչև 2022 թվականը: Հատկանշական է, որ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում գործում է նաև Հայագիտության ամբիոնը:

Սան Պաուլոյի համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին։

*

*