Թալին Մարտիրոսյան. «Անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը»

Հրանուշ Հակոբյանը այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր:
hranush-hakobyan

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում  ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ հուլիսի 10-ին, այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր, որտեղ նախարարին դիմավորել են Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, ներկայացուցիչներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային միացյալ վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով  Սփյուռքի նախարարին կրթօջախ կատարած անդրանիկ այցի համար, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման համար: Թալին Մարտիրոսյանն ասել է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը, մշակել և իրականացնել ծրագրեր հատկապես կրթական-ուսումնական ոլորտում, կազմակերպել փորձի փոխանակում, ապահովել նոր սերնդի հայեցի դաստիարակությունը:

 

*

*