Բեյրութում Հայ Դատի գրասենյակ է բացվել

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ...
hyd-libanan-beyrut-Shaghzoyan-Center2

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի տնօրինությամբ` «Շաղզոյեան» կենտրոնում բացվել է Հայ Դատի Բեյրութի գրասենյակը, որը նպատակ ունի զարկ տալ Հայ Դատի ներկայացմանն ու Լիբանանում դրա աշխատանքների հետապնդմանը, տեղեկացնում է  Aztagdaily-ին։

Գրասենյակի տնօրինությունը ստանձնել է Սոսի Սարգիսյանը: Նա երկար տարիներ եղել է Հայ Դատի և քարոզչական հանձնախմբերի անդամ, հոդվածներով և հարցազրույցներով հանդես եկել Հայ Դատի ներկայացման աշխատանքներում: Սարգիսյանը նաև հրատարակել է «Եւ կեանքը կը շարունակուի» ֆրանսերեն գիրքը:

*

*