Բելգիահայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Հավաքվածները ցավով ընդգծել են, որ Բելգիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
bryusel-hayer

Artsakhpress.am-Հարյուրավոր բելգիահայեր հավաքվել են Բրյուսելի շրջաններից մեկում, որպեսզի հարգեն Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։

Միջոցառումը տեղի է ունեցել հուշատախտակի մոտ, որը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հավաքվածները ցավով ընդգծել են, որ Բելգիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բելգիահայերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լյուկ Աթասը նշել է, որ բոլոր սերունդները պետք է իմանան, թե ինչ է կատարվել ժամանակին իրենց տատիկ-պապիկների հետ։

*

*