Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հրաժարվել է առաջադրվել Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում

Նա իր քայլով զորակցություն է հայտնել...
polso-patriarqaran

Պոլսո հայոց պատրիարքի առաջիկայում սպասվող ընտրություններին հրաժարվել է թեկնածությունն առաջադրել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ Նա իր քայլով զորակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու այն բարձրաստիճան եկեղեցականներին, ովքեր վերջին պահին թուրքական իշխանության միջամտությամբ զրկվել են պատրարքական թեկնածու առաջադրվելու ավանդական իրավունքից։

Նա մասնավորապես նշել է. «Ներկա պայմաններում, երբ խախտվել են 10-ը սրբազան եպիսկոպոսների իրավունքները, եւ նրանք չեն կարող թեկնածու լինել, խնդրում եւ կոչ եմ անում մյուս 2 թեկնածուներին եւս հրաժարվել ընտրության մասնակցությունից»:

Հիշեցնենք, որ նոր կանոնադրությամբ, որ ընդունվել է այս տարի, պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները, ովքեր միայն 3-ն էին՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ հրաժարյալ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։

Թուրքական իշխանությունների նոր ընդունած կարգի հետեւանքով գրեթե մեկ տանսյակ եպիսկոպոս ու արքեպիսկոպոս, ովքեր իրավունք ունեին թեկնածու առաջադրվել, փաստորեն զրկվել են այդ հնարավորությունից։ Հակառակ բազում հորդորների՝ ոչ Պոլսո ազգային իշխանությունները, ոչ էլ պատրիարքարանը բողոք չեն ներկայացրել հիշյալ կարգի դեմ։ Արդյունքում՝ այժմ կա միայն 2 թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

*

*