Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում

Նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում...
bako-trpanjyan2 (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Ավելի ուշ Արցախի նախագահը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է դիվանագիտական անձնակազմի հետ՝ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ եւ Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ:

*

*