Այդահո նահանգի Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել

Հուշակոթողը բաղկացած է մի քանի մասից...
aydaho-ceghaspanutyun

Այդահո նահանգի (ԱՄՆ) խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել: Այս մասին տեղեկացնում է Idaho Press-ը:

Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:

«Այդահո նահանգի բնակիչները և այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղեկանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասել է Այդահոյի հայկական համայնքի ղեկավար Մարկ Աբաջյանը:

Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Արարողությանը ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները:

*

*