Ախալքալակում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է

Հետաքննության տվյալներով, ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել:
akhalkalak-spanutyun

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ,  Ախալքալակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա Նոդար անունով մեկը՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։ Ինչպես ավելի վաղ հատնել ենք, նա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել ոստիկանական բաժանմունքում:

Հետաքննության տվյալներով, ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Նա տեղյակ է եղել, որ ընտանիքի հայրը Ռուսաստանից գումար է ուղարկել: Այս պահին շրջանառվող վարկածն այսպիսինն է՝ հանցագործը կամ հանցագործները լուսամուտից մտել են Քաչոտյանների տուն, տանտիրուհու դիմադրությանը հանդիպելով` բութ գործիքով հարվածել նրա գլխին, այնուհետեւ, սպանել նրան եւ երեխաներին, եւ հետքերը թաքցնելու համար փորձել հրդեհել տունը, որն ամբողջությամբ չի այրվել:

«Մեղադրյալը հետքերի վերացման նպատակով այրել է տունը և անհետացել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան, խեղդամահ է եղել: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը»,- ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով էլ, դիերի վրա կան խոշտանգումների հետքեր:

Դեպքի առիթով հարուցվել է  քրեական գործ, քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3-րդ Հոդվածի 109 կետի մասով:

Նշենք, որ վրացական լրատվամիջոցները նաեւ գրում են, որ զանգվածային այդ սպանության կասկածյալները 3-ն են, բոլորն էլ այդ գյուղի բնակիչներ:

*

*