ՀՅԴ Ավստրալիայի ԵՄ անդամները բողոքի ցույց են կազմակերպել Բելառուսի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Ցույցի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնել Բելառուսում անարդարորեն ձերբակալված Ալեքսանդր Լապշինին

yerkir.am- ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կազմակերպմամբ՝ այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել մայրաքաղաք Քանբերայում Բելառուսի դեսպանատան դիմաց:

Ցույցի մասնակիցները լռելյայն ցույց են անցկացրել դեսպանատան դիմաց՝ իրենց զորակցությունը հայտնելու Բելառուսում անարդարորեն ձերբակալված ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության անդամները, Ավտսրալահայ ուսանողական միության և Հայդ Դատի հանձնախմբի անդամների հետ բարձրացրել են Բելառուսի կառավարության որոշումը դատապարտող պաստառներ՝ «վերջ տվեք բռնատիրությանը», «հարգենք ազատ խոսքի իրավունքը», «ազատություն՝ Լապշինին» գրություններով:

«Այսօր հավաքվել ենք այստեղ՝ բարձրացնելու մեր ձայնը՝ ընդդեմ Բեռալուսի կատավարության կատարած անարդար քայլի: Մենք ամրում ենք 21-րդ դարում և նման արարքներ անընդունելի են: Ադրբեջանի կառավարության պահանջը պարզապես դրսևորումն է Ադրբեջանի նախագահ Ալիևի բռնատիրական և ազատ խոսքի իրավունքը ոտնահարելու քաղաքականությանը»,-ելույթի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության «Նիկոլ Դուման» մասնաճյուղի ատենապետ Մեղեդի Զեյթունյանը:

ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության անդամ Արամ Թուգենքյանն ու Ավստրալիայում Արցախի հանրապետության ներկայացուցչության գրասենյակի անդամ Ալեքս Կալիցքին իրենց հերթին դատապարտել են Բելառուսի կառավարության քայլը:

*

*