Թուրքիայի հայ համայնքը կոչ է անում Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից Աթեշյանին զերծ պահել — Երկիր Մեդիա

Թուրքիայի հայ համայնքը կոչ է անում Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից Աթեշյանին զերծ պահել

Թուրքիայի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:
ateshyan

Թուրքիայի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, որով Հայաստանի պատկան մարմիններին կոչ է արել զերծ պահել Արամ Աթեշյանին Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին մասնակցելուց: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Նաիրա Զոհրաբյանը ձայնի իրավունք խնդրեց և ընթերցեց նամակը.

«Մենք՝ որպես արևմտահայ քաղաքացիներ, ձեր միջոցով դիմում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և Մայր Աթոռ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիո հայության և արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով,  թուրքական կառավարության քարոզչամեքենայի գործիքն է դարձել:

Բողոքում ենք Աթեշյանի Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ քաղաքականց ցանկացած հայտարարություն անել և այլևս ոտք չդնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք:

Մենք՝ ներքոստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ, նույնիսկ՝ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքն ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը»,- ասված է նամակում (մեջբերումն՝ ըստ ընթերցված տեքստի-խմբ.):

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով նամակին, նշեց, որ դա առանձին քննարկելու հարց է և ընդհանրապես կապ չունի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգի հետ:

*

*