«Աթեշյանին պատրիարքական աթոռի տեղապահ ճանաչելն անօրինական է»

Տիգրան Լոքմագյոզյանը, Գևորգ Յազճյանը խոսել են Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին
yazjyan2

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը, խոսելով Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նշեց, որ թուրքական պետության կողմից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին պատրիարքական տեղապահ ճանաչելն անօրինական է, քանի որ տեղապահի ընտրության համար համապատասխան կրոնական ժողով փաստացի չի կայացել։

Նրա խոսքով՝ Պոլսո պատրիարքարանի գործող տեղապահ Գարեգին արք. Բեքչյանն ընտրվել է գումարված օրինական կրոնական ժողովի կողմից և համարվում է աթոռի օրինական տեղապահը։ Թուրքագետը նշեց, որ Բեքչյանն անգամ հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Խնդիրն այն է, որ թուրքական պետությունը նպատակահարմար է գտնում պատրիարքական աթոռի տեղապահ ճանաչել Արամ արք. Աթեշյանին՝ չընդունելով օրինական կերպով որպես տեղապահ ընտրված արք. Բեքչյանին։

Պատմաբան Գևորգ Յազճյանը նշեց, որ այս կարևոր խնդրի առնչությամբ Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռները պետք է իրենց վրդովմունքն ու բողոքի ձայնը բարձրացնեն, այնինչ դեռևս լուռ անտարբերություն է տիրում։ Նա նշեց, որ այս խնդրին պետք է արդեն միջամտի Ամենայն հայոց կաթողիկոսը՝ որպես Հայ առաքելական եկեղեցու գլուխ։

*

*