Արսեն Թորոսյանը հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում

«Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է»
polso-patriarqaran

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:

Թորոսյանը կարծիք է հայտնել, որ առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Նա շատ է կարևորել Թուրքիայի հայ համայնքի դերը: «Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,- շեշտել է Թորոսյանը:

964524

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները