Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչների հետ

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:
armen-sargsyan-libanan

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ներկայացուցիչների, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամների հետ։

Ինչպես տեղեկացնում է Aztagdaily-ն՝ հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

 

*

*