«Արի տուն»-ը կմեկնարկի օգոստոսի 9-ին կամ 10-ին. նախարար — Երկիր Մեդիա

«Արի տուն»-ը կմեկնարկի օգոստոսի 9-ին կամ 10-ին. նախարար

«Դա ևս մեկ քայլ է Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար»
ari-tun

«Արի տուն» ծրագրի մեկնարկի ժամկետն ավելի կոնկրետ կհայտարարենք հունիսի 13-ին, բայց ամենայն հավանականությամբ այն կլինի օգոստոսի 9-10-ին: «Արի տուն»-ը  և մյուս ծրագրերը նախարարության մեր թիմի աշխատանքի ընթացքում արդյունավետ են լինելու: Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք չենք կասեցրել և իրականացնում ենք, լինելու են նպատակաուղղված կոնկրետ արդյունքի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ ծրագրի բուն նպատակը ոչ այնքան հայրենադարձությունն է, որքան երիտասարդների՝ հայրենիքի հետ կապի ուժեղացումը: Դա ևս մեկ քայլ է Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար: Շատերը նախկինում երբևէ չեն եղել հայրենիքում: «Բացի այդ, ծրագրի մեջ մտցված է կրթական բաղադրիչ՝ լեզվի, պատմության դասընթացներ, մշակութային ժառանգությանը ծանոթացում, ճանաչողական այցեր»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատրաստվում են դրանք լիովին իրագործել:

*

*