Սիրիայի հայ համայնքը պետք է գոյատևի և բարգավաճի. Արամ Ա կաթողիկոս

«Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, իսկ Սիրիայում գտավ եղբայրական սեր ու համերաշխ գոյակցություն»,-հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը:
Aram-A

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի Սիրիայի ծովեզրյան շրջան հովվապետական այցելությունը սկսվել է Լաթաքիայից։ Վեհափառ Հայրապետը Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա եկեղեցուն կից՝ «Արարատ» սրահում, հավաքված բազմությանն է փոխանցել իր հովվապետական օրհնությունը:

Հալեպի «Գանձասար» օրաթերթ գրում է. «Հարյուր տարի առաջ հայը Թուրքիայում մահ ու կոտորած տեսավ, իսկ Սիրիայում գտավ եղբայրական սեր ու համերաշխ գոյակցություն։ Սիրիահայ գաղութը կապված է իր երկրին։ Այն պիտի մնա, գոյատևի ու բարգավաճի»,- ասել է նա։

Այս առիթով սրտի խոսք է ասել Լաթաքիայի նահանգապետը՝ բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին և շեշտելով, որ հայերը Սիրիան պաշտպանելու գործում առաջապահ դիրքում են գտնվում` տալով բազմաթիվ զոհեր:

Վեհափառ Հայրապետը թեմի առաջնորդ Գերշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին պարգևել է օծման կարգին հարմար պանակե, իսկ սրբազան հայրը, առիթն առավել քաղցրացրել է` այդ օրվա համար պատրաստված հատուկ կարկանդակը կիսելով:

Օրաթերթի փոխանցմամբ` ուշագրավ է սիրիական լրատվամիջոցների մեծ մասնակցությունը Արամ Ա-ի այցելության լուսաբանման գործում։ Սիրիայում Վեհափառ Հայրապետի հովվապետական այցելությունը շարունակվում է:

*

*