Արամ Ա կաթողիկոսը սիրիահայերին օժանդակելու հարցով խորհրդակցություններ է անցկացրել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով:
aram-arajin

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ:

Նույն թեմայով Արամ Առաջինը Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև միջեկեղեցական այն կազմակերպությունների պատասխանատուների հետ, որոնք Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին. Վեհափառ Հայրապետը վերջին 8 տարիներին Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահներից մեկն է:

Նորին Սրբությունը հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը:

Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ: Արամ Ա կաթողիկոսը իր գոհունակությունն է հայտնել, որ հիմնադրամն անցնող տարիներին աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հայկական դպրոցներին` միաժամանակ շեշտելով օժանդակությունը շարունակելու հրամայականը:

Մեկ Մեկնաբանություն
  • NBA 2K17 MT PS4
    6 октября 2016 at 17:33

    The youre really talented .

  • *

    *