Կանադահայ Էլակոզն առաջադրվել է Լավալի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում

Նա երկար տարիներ աշխատել է Քվեբեքի Հայ դատի հանձնախմբում:
aram-elakoz

Հայազգի Արամ Էլակոզը կմասնակցի առաջիկա քաղաքապետի ընտրություններին Կանադայի Լավալ քաղաքում: Ինչպես հաղորդում է  վկայակոչելով Horizon Weekly-ն, ընտրությունները կայանալու են առաջիկա նոյեմբերին:

Արամ Էկալոզը մոլեկուլար կենսաբան է: Դոկտորական աստիճանը ստացել է Ստրասբուրգի Louis Pasteur համալսարանից: Նա աշխատել է տարբեր դեղագիտական ընտրություններում: Երկար տարիներ աշխատել է Քվեբեքի Հայ դատի հանձնախմբում:

Լավալը մեծությամբ Կանադայի 13-րդ քաղաքն է: Լավալում բնակվում են շուրջ 15 հազար հայեր

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները