Արամ առաջին. «Սիրիայում խաղաղության գործընթացին պետք է մասնակցեն բոլոր համայնքները»

Ժնեւում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նիկոլաս Միշելի եւ Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը...
aram-arajin

Սիրիայում խաղաղության գործընթացին պետք է մասնակցեն այդ երկրի բոլոր համայնքները, այդ թվում՝ քրիստոնյաները: Այս մասին մարտի 5-ին Ժնեւում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Նիկոլաս Միշելի եւ Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը:

Շուրջ երկու ժամ տեւած խորհրդակցությունների ընթացքում Արամ Վեհափառը լսել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների տեսակետները Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, ապա ներկայացրել իր պատկերացումները խաղաղության գործընթացի, մասնավորապես՝ դրան քրիստոնյա համայնքների մասնակցության շուրջ: Նա մի շարք գործնական առաջարկներ է ներկայացրել:

Ներկաները, համաձայնելով Արամ առաջինի հետ, առաջարկել են նրա հետ շարունակել այդ հարցի շուրջ խորհրդակցությունները:

*

*