Արամ Ա. Վեհափառն ընդունել է Լիբանանի խորհրդարանի Հայկական բլոկի պատգամավորներին — Երկիր Մեդիա

Արամ Ա. Վեհափառն ընդունել է Լիբանանի խորհրդարանի Հայկական բլոկի պատգամավորներին

Այս մասին հայտնում են Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունից։
Kilikio-katoghikosaran

10 Մայիս 2018-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի նորընտիր Խորհրդարանի հայկական պլոքի անդամները՝ գլխաւորութեամբ Տիար Յակոբ Բագրատունիի։ Յայտնենք, որ Տիար Բագրատունիի կողքին, հայկական պլոքի ներկայ անդամներն են Տիար Յակոբ Թերզեան եւ Ալեքսանտր Մաթոսեան։

Վեհափառ Հայրապետը ողջունելով իրենց երեսփոխան ընտրութիւնը, իր ուրախութիւնը յայտնեց հայկական երեսփոխանական պլոքի կազմութեան, միաժամանակ ըսաւ, որ մեր համայնքային ներկայութիւնը Խորհրդարանէն ներս աւելի զօրեղ պիտի դառնար, երբ Հնչակեան ու Ռամկավար կուսակցութեանց ներկայացուցիչները եւս ընտրութեան յաջողութիւն արձանագրէին։ Նորին Սրբութիւնը շեշտեց, որ անհրաժեշտ է քաղաքական մարզէն ներս, մեր երեք կուսակցութիւնները, փոխադարձ հասկացողութեան ու գործակցութեան ոգիով շարունակեն պաշտպանել Լիբանանի հայութեան իրաւունքներն ու շահերը։

Հայկական պլոքի ներկայացուցիչները, բաժնելով Հայրապետին տեսակէտները՝ հաւաստիացուցին, թէ վերանորոգ նուիրումով ու գործակցական ոգիով պիտի շարունակեն պաշտպանել հայ համայնքին իրաւունքները։

Այս մասին հայտնում են Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունից։

*

*