Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Առաջնորդական փոխանորդի հետ (տեսանյութ)

Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Առաջնորդական փոխանորդի հետ (տեսանյութ)
aram-a

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ջեզիրեյի Առաջնորդական փոխանորդի հետ՝ պարզելու, թե ինչ վիճակում են գտնվում Սիրիայում թուրքական զորքի կողմից գնդակոծված հայաբնակ քաղաքներն ու գյուղերը: Առաջնորդական փոխանորդը նշել է, որ անվտանգությունից ելնելով այսօր փակ են Քամիշլիի բոլոր դպրոցները, բայց քաղաքում փոքր շարժ է արդեն նկատվում, եւ կյանքն իր բնականոն հունին է վերադարձել:

Արամ Առաջինն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին՝  նշելով, որ հայերիս համար առաջնահերթ են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, հզորացումն ու Սիրիայի ժողովրդի բարօրությունը: Վեհափառը նաեւ համախմբվելու, միասնության պատգամ է հղել հայ ժողովրդին:

 

*

*