Ամստերդամում բողոքի ակցիայի մասնակիցները Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ են բաժանել

Հարյուրավոր նիդերլանդահայեր դրոշներով, Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող պաստառներով անցել են...
amsterdam-boghoqi-akcia-ceghaspanutyun

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում երեկ բողոքի ակիցա է տեղի ունեցել: Մինչ ակցիայի անցկացման վայր հասնելը, հարյուրավոր նիդերլանդահայեր դրոշներով, Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող պաստառներով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ անցորդներին բաժանելով Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ:

Զոհերի հիշատակին լռության րոպեից հետո տեղի հայկական կազմակերպությունների, նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու հոգեւորականները ցեղասպանությունը դատապարտող ելույթներ են ունեցել:

Ի դեպ, մոտ 2 շաբաթ առաջ Նիդերլանդների հայերը եւս մեկ հանրահավաք էին կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի:

*

*