ԱՄՆ կոնգրեսականը՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված արարողությանը

Օրերս ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Բըրբենքի քաղաքային խորհրդում ներկա է եղել․․․
hayoc-ceghaspanutyun

Օրերս ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Բըրբենքի քաղաքային խորհրդում ներկա է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Շիֆն ասել է, որ բարոյականության տեսանկյունից շատ կարեւոր է ասել ճշմարտությունը, քանի որ ցեղասպանությունը, ցավոք, ոչ թե անցյալին, այլ ներկային է առնչվում:

«Այսօր մենք միացել ենք մեր հայազգի քույր-եղբայրներին, մայրերին եւ հայրերին՝ հայտարարելով, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, եւ ամեն ինչ կանենք, որ ապագայում նման բան չկրկնվի»,- նշել է կոնգրեսականը: Հանդիսությանը մասնակցել են քաղաքապետը եւ քաղաքային խորհրդի անդամները:

Ներկաների թվում են եղել նաեւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները: Ավելի ուշ մոմավառություն է անցկացվել Բըրբենքի քաղաքապետարանի առջեւ:

*

*