ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ առաջարկել են զենք չվաճառել Թուրքիային

Նման առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեւիդ Սիսիլինը․․․
devid-sisilia
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են արգելել ամերիկյան արտադրության զենքերի վաճառքը Թուրքիային: Առաջարկը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի՝ խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ նման առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեւիդ Սիսիլինը, ով նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է: Նրան աջակցություն են հայտնել մի շարք գործընկերներ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում՝ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում, Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից: Տեղի ունեցած բախումների հետեւանքով ինը մարդ վիրավորվել էր, նրանց տեղափոխվել էին հիվանդանոց:

*

*