10:26 - 10.10.2018
4364 Դիտում
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկի տարածքում հայ և այլազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով աշակերտներ են դպրոցից հեռացվել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հայաշատ Գլենդելի Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հոկտեմբերի 3-ի կեսօրին հայ աշակերտների և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ հիմնականում սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:
Գլենդելի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարել է, որ կռվի բուն պատճառի մասին ապատեղեկատվություն է տարածվում, սակայն իրենք շարունակում են աշխատել կատարվածի պատճառը պարզելու համար:
Կռվի ծագման պատճառների մի քանի վարկած է շրջանառվում: Որոշ ծնողներ լրատվամիջոցների հետ զրույցում ասել են, որ դպրոցում էթնիկ լարվածություն կա հայ աշակերտների և դպրոցի այլազգի ներկայացուցիչների միջև: