ԱՄՆ-ում կուսումնասիրեն Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանը երախտագիտություն է հայտնել․․․
amn

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ, պատասխանելով Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հարցին, հայտարարել է, որ պատրաստ է հանձնարարել աշխատակիցներին ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը. տեղեկացնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից:

Շերմանը ներկայացուցիչների պալատի անդամ Դեւիդ Վալադաոյի հետ ավելի վաղ հավաքել էր ներկայացուցիչների ստորագրությունները, նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ կոչ անելով կրկին բանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանը երախտագիտություն է հայտնել Շերմանին նախաձեռնության եւ խնդրի առնչությամբ ցուցաբերած համառության համար՝ հույս հայտնելով, որ ֆինանսների նախարարությունն այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի` վերացնելու այն արգելքները, որոնք գոյություն ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության բնագավառում:

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման պայմանագրի ստորագրման համար:

*

*