«Տարվա օրենսդիր» մրցանակին է արժանացել ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն

Լոս Անջելեսում կայացել է Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ամենամյա գալա-ընթրիքը
HYD-AMN1

Լոս Անջելեսում կայացել է Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ամենամյա գալա-ընթրիքը: Ամեն տարի բազմաթիվ ակտիվիստներ, աջակիցներ ու պետական պաշտոնյաներ են հավաքվում այս միջոցառմանը՝ շնորհակալություն հայտնելու հայանպաստ գործունեություն ծավալած անձանց:

2019-ի «Տարվա օրենսդիր» մրցանակին է արժանացել ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուն, որը այս ամսվա սկզբին Արցախ էր այցելել:

Իր ելույթում կոնգրեսականը նշել է, որ երբ վերադարձել է Նահանգներ, պարզել է, որ հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Ջուդի Չուն կատակել է՝՝ փաստորեն, բացի Հայ Դատի հանձնախմբի պարգեւած մրցանակից, ունի եւս մեկը:

Կոնգրեսականը կարծում է նաեւ, որ ճիշտ ժամանակն է՝ ամերիկյան Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունի, հաշվի առնելով կոնգրեսականների բացասական վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիսում ծավալած գործողությունների պատճառով:

 

*

*