ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսի օրինագիծը, որը պարտադրում է կիրառել ամենախիստ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է համագործակցել ԱՄՆ նախագահի վարչակազմի․․․
amn-hay-dat

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների և ԱՄՆ-ի՝ իր զորքերը դուրս բերելու որոշման հետ:

Նա նշել է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է համագործակցել ԱՄՆ նախագահի վարչակազմի և Կոնգրեսի շահագրգիռ կողմերի, կոալիցիոն գործընկերների և տարածաշրջանի հայ համայնքի ղեկավարների հետ՝ կապված Թրամփի վարչակազմի վտանգավոր որոշման հետ, որը խթանել է թուրքական ներխուժումը՝ թիրախավորելով քրդերին, ինչպես նաև հայերին և ռիսկի խմբում գտնվող այլ քրիստոնյա, եզդի ու մուսուլման բնակչությանը:

«Հիշեցնելով Հայոց ցեղասպանության շարունակական հետևանքների մասին, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների արևմտահայ բնակչությանը սպառնացող, մենք միանում ենք սենատորներ Լինդսի Գրեհամի, Քրիս Վան Հոլենի և Կոնգրեսի երկու պալատների երկկուսակցական օրինագծին, որը պարտադրում է կիրառել ամենախիստ պատժամիջոցները  Թուրքիայի նկատմամբ՝ Ամերիկայի քուրդ դաշնակիցների կամ քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար»,- ասել է  Արամ Համբարյանը:

*

*