Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կաշխատի Ներկայացուցիչների պալատի եւ Կոնգրեսի հետ

Գոհունակություն հայտնելով Փոլ Ռայանի հետ հանդիպելու փաստի առնչությամբ` Համփարյանը հստակեցրել է քննարկված հարցերի շրջանակը:
raffi-hambaryan

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) նախագահ Ռաֆֆի Համփարյանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ քննարկել է ԱՄՆ հայկական համայնքի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Փոլ Ռայանը Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից միաձայն կերպով նոյեմբերի 16-ին ընտրվել է խոսնակի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Համփարյանն ընդգծել է Ռայանի ջանքերին, ինչպես նաև դեմոկրատ առաջնորդներ Նենսի Փելոսիին ու Սթենի Հոյերին աջակցելու Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պատրաստակամությունը` առաջ մղելու ամերիկահայ քվեարկողների մտահոգությունները 115-րդ գումարման Կոնգրեսում, որն աշխատանքները կսկսի 2017 թվականի հունվարին:

Գոհունակություն հայտնելով Փոլ Ռայանի հետ հանդիպելու փաստի առնչությամբ` Համփարյանը հստակեցրել է քննարկված հարցերի շրջանակը: «Խնդիրները ներառում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` դադարեցնել ԱՄՆ մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության գործում, անկախ Արցախի Հանրապետության անվտանգությունն ու ինքնորոշումը և հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունների ընդլայնումը»,- հայտնել է նա:

Համփարյանը հայտնել է, որ հանձնախումբն աշխատելու է Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի հետ:

*

*