Ֆրանսիայի հայ համայնքը ցույցով դատապարտել է Ալիեւի այցը Ֆրանսիա

Ցույցերն անցկացվել են Ֆրանսիայի Փարիզ, Լիոն եւ Մարսել քաղաքներում:
fransia-hay-hamaynq

Ֆրանսիայի հայ համայնքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ մարտի 14-ին կազմակերպել էր  բողոքի ցույց: Այս մասին տեղեկացնում է Nouvelle d’Armenie-ն:

Ավելի վաղ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տեղեկացրել էր, որ ցույցն անցկացվելու է Ալիեւի այցելությունը դատապարտելու, Արցախի եւ արցախցիների ինքնորոշման հարցը սատարելու համար:

«Պետք է այնպես անենք, որ մամուլը անդրադառնա մեր նախաձեռնությանը: Ցույցն արվելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թվով մարդիկ են լինում, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ակնկալվում է մեծ թվով անձանց մասնակցություն»,-ավելի վաղ ասել էր նա:

Ցույցերն անցկացվել են Ֆրանսիայի Փարիզ, Լիոն եւ Մարսել քաղաքներում:fransia

*

*